Այսօր Սաբուրթալոյին նայում է ողջ Վրաստանը - Չեմպիոնների դիմակայությունը առաջին ալիքով
Այսօր Սաբուրթալոյին նայում է ողջ Վրաստանը - Չեմպիոնների դիմակայությունը առաջին ալիքով

Այսօր «Սաբուրթալո» ակումբը Զագրեբում «Դինամոյի» հետ մրցելու է չեմպիոնների գավաթի երկրորդ ընտրական փուլի պատասխան հանդիպմանը: Վրաստանի չեմպիոնը Խորվաթիա է մեկնել 19 ֆուտբոլիստով: Զագրեբում Սաբուրթալոյին միացել է Վրաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևան Ղենիան: Սակայն կորուստները այնուամենայնիվ մեծ են – տարբեր պատճառներով  չեն խաղալու Վագներ Գոնսալվեսը, Լաշա Շինդագործիձեն, Էլվին Տերան և Գիորգի Կոխրեիձեն:

Զագրեբի Դինամո են վերադառձել վնասվածք ստացած լիդերները – Դանի Օլմոն և Ֆրանսուա Մուբանժեն: Առաջինը Իսպանիայի երիտասարդական հավաքականի լիդերն է և հունիսին Իտալիայում ավարտված մինչև 21 տարեկանների եվրոպայի առաջնության հաղթողն է, ով եզրափակիչում աչքի է ընկել գեղեցիկ գոլով: Ֆրանսուա Մուբանժեն պաշտպան է և 21 անգամ հանդես է եկել Շվեյցարիայի հավաքականում:

Խորվաթիայի և Վրաստանի չեմպիոնների միջև հանդիպման մրցավարները լինելու են իտալացիները: Գլխավոր մրցավարն է Դանիել Դովերը, նրա օգնականներն են ՝ Մատեո Պասերը և Լուկա Մոնդինին, իսկ չորրորդ մրցավարն է Ջանպաոլո Կալվարեզեն:

Եվրագավաթներին տեղի ունեցած միջադեպի պատճառով ՈՒԷՖԱ-ն պատժել է Զագրեբին և Սաբուրթալոյի հետ հանդիպումը անց է կացնելու դատարկ տրիբունաներով:

Մինչ հանդիպումը «Սաբուրթալոյի» գլխավոր մարզիչ, Գիորգի Ճիաբրիշվիլին հայտարարել է, որ դատարկ տրիբունաներով չեն խաղալու, քանզի նրանց հետ մեկնել են երկրպագուներ և դրանք լրագրողներն են: Չնայած նրան, որ փոքր պատմություն ունեցող ակումբ ենք, այս ժամանակահատվածում շատ երկրպագուներ ենք հավաքել: Վաղվա հանդիպումը հեռարձակվելու է հանրային հեռարձակողի միջոցով և համոզված եմ, որ մեզ նայելու են բազմաթիվ մարդիկ»,-ասել է Ճիաբրիշվիլին:

Զագրեբի «Դինամոյի» և Թբիլիսիի «Սաբուրթալոյի» հանդիպումը Թբիլիսիի ժամանակով սկսվելու է ժամը 22:00-ին և այն հեռարձակվելու է Վրաստանի առաջին ալիքով: