Այսօր, պաշտոնական այցով Վրաստան կժամանի Նիկոլ Փաշինյանը
Այսօր, պաշտոնական այցով Վրաստան կժամանի Նիկոլ Փաշինյանը

Երկօրյա պաշտոնական այցով Վրաստան կժամանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վրաստանի կառավարությունում տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողություն:

Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, հայ գործընկերոջը կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Կանցկացվի երկու երկրների վարչապետների դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար:

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում կկայանա ՀՀ վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Նիկոլ Փաշինյանը պատվիրակության անդամների հետ միասին ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար պայքարում զոհված Հերոսների հուշահամալիրին: