Այսօր օրվա երկրորդ կեսից սպասվում է եղանակի վատթարացում
Այսօր օրվա երկրորդ կեսից սպասվում է եղանակի վատթարացում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, այսօր օրվա երկրորդ կեսից  մինչև հունվարի 20-ը, Վրաստանի տարածքում  Սև ծովի հյուսիս-արևմտյան մասից եկող սառը օդային մասաների տարածման պատճառով, սպասվում են անձրևներ:

Օդերևույթաբանների կանխատեսումներով, լեռնային և բարձրալեռ շրջաններում սպասվում է ձյուն և ձնաբուք:

Օդերևույթաբանները նշում են, որ ծովում սպասում են 4-6 բալ փոթորիկ:

Նշվում է նաև, որ հզոր տեղումները հնարավոր է զգալիորեն ավելացնեն փոքր գետերի մակարդակը, իսկ լեռնային շրջաններում հնարավոր է ակտիվանան և առաջանան սողանքներ: