Այսօր, Օմալո գյուղում նշվում է «Հովվի օրը - Թուշեթոբա 2018-ը»
Այսօր, Օմալո գյուղում նշվում է «Հովվի օրը - Թուշեթոբա 2018-ը»

Վրաստանի միջավայրի պաշտպանության և գյուղտնտեսության նախարարության պաշտպանված տարածքների գործակալության և Ախմետայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Օմալո գյուղում այսօր կանցկացվի «Հովվի օրը – Թուշեթոբա 2018-ը»:

Կազմակերպիչների հայտարարությամբ, տեղում ներկայացված են լինելու ինչպես տեղի, այնպես էլ հրավիրված ժողովրդական արվեստի վարպետների աշխատանքները: Ներկայացված կլինի թուշական-հովվական կենցաղը պատկերող ավանդական անկյուն:

Միջոցառման շրջանակներում կանցկացվեն մարզական միջոցառումներ և կանցկացվի համերգ, որին կմասնակցեն տեղի ֆոլկլորային համույթները և հրավիրված հյուրերը:

«Հովվի օրը – Թուշեթոբա 2018-ը» ավանդական տոն է, որն անցկացվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսին, Թուշեթիի ազգային այգու այցելուների կենտրոնի մոտ: