Այսօր մեզանից յուրաքանչյուրը հրդեհվում է. Էմանուել Մակրոն
Այսօր մեզանից յուրաքանչյուրը հրդեհվում է. Էմանուել Մակրոն

Ցավով ենք նայում, որ մեզանից յուրաքանչյուրի մի մասը այժմ այրվում է,-այս հայտարարությունը Ֆրանսիայի նախագահ, Էմանուել Մակրոնը արել է իր թվիթերի էջում:

«Նոտր Դամի տաճարն այրվում է: Սա շատ մտահոգիչ է ողջ երկրի համար: Մտածեք բոլոր կաթոլիկների և ֆրանսիացիների մասին: Ինչպես բոլոր ֆրանսիացիները, ես նույնպես մտահոգված եմ»,-գրել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը այս պահին ուղևորվում է դեպի դեպքի վայր:

Փարիզի աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել էր այսօր: