Այսօր մենք ականատես եղանք, որ մենք օրինական, ուժեղ պետություն ենք. Իրակլի Ղարիբաշվիլի
Այսօր մենք ականատես եղանք, որ մենք օրինական, ուժեղ պետություն ենք. Իրակլի Ղարիբաշվիլի

Այսօր մենք ականատես եղանք, որ մենք օրինական, ուժեղ պետություն ենք, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, երկիրն ունի ուժեղ ոստիկանություն, արդյունավետ ներքին գործերի նախարարություն:

«Կառավարության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարար, Գոմելաուրիին, շնորհակալություն հայտնել բոլոր ոստիկաններին, քանի որ նրանք պաշտպանել են պետության արժանապատվությունը, պաշտպանել են կայունությունը: Մեկ անգամ ևս բոլորին կհիշեցնեմ, որ մենք իրավական պետություն ենք»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: