Այսօր մեկնարկում է առաջիդասարանցիների գրանցումը
Այսօր մեկնարկում է առաջիդասարանցիների գրանցումը

Այսօր մեկնարկում է 2018-2019 կրթական տարվա համար առաջիդասարանցիների գրանցման առաջին փուլը: Առաջին փուլը, այսպես կոչված դպրոցի ներքին գրանցումն է, որը շարունակվելու է մինչև ապրիլի 27-ը:

Սկզբում գրանցումը իրականացվելու է հանրային դպրոցներում և գրանցում են անցնելու այն աշակերտները, որոնց քույր-եղբայրները սովորում են նշված դպրոցում, կամ էլ երեխայի ծնողը դպրոցի աշխատակից է:

Գրանցումը բաժանվում է երեք փուլի: Հաջորդ, երկրորդ փուլը նախատեսում է հանրային գրանցում, որը մեկնարկելու է մայիսի 8-ին և տևելու է մինչև հունիսի 8-ը: Գրանցումը հնարավոր կլինի իրականացնել, կրթության կառավարման լրատվական համակարգի վեբ կայքում:

Երրորդ փուլը  իրականացվելու է դպրոցում թափուր տեղերի համար: Դպրոցներում գրանցման վերջին փուլը մեկնարկելու է հուլիսի 2-ին և տևելու է մինչև հուլիսի 16-ը:

Այսօրվանից մեկնարկում է նաև մասնագիտացված կրթություն ստանալու համար գրանցումը: Հետաքրքրվող անձանց հնարավորություն է տրվում պետության լրիվ ֆինանսավորմամբ ստանալ իր համար ցանկալի մասնագիտություն:

Դիմորդները գրանցում են անցնելու անձը հաստատող վկայականի միջոցով, Վրաստանի մասշտաբով գործող կրթական ռեսուրսկենտրոններում և մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում:

Բացի այդ, գրանցվել հնարավոր է լինելու www.vet.emis.ge վեբ կայքում: