Այսօր մեկնարկել է Անակլիայի նավահանգստի շինարարությունը
Այսօր մեկնարկել է Անակլիայի նավահանգստի շինարարությունը

21-րդ դարի Վրաստանի ամենամեծ նախագիծը, որը Վրաստանի վերափոխման սկիզբն է տարանցիկ երկրից՝ արտադրության, լոգիստիկայի և արդյունաբերության զարգացման երկիր,- այսպես է գնահատել Անակլիայի խորաջուր նավահանգստի նախագիծը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ով մասնակցել է շինարարության մեկնարկի արարողությանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ սա անչափ կարևոր փոխակերպում և փոփոխությունների սկիզբ է, որոնք տեղի կունենան երկրում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել «Անակլիայի զարգացման կոնսորցիումին»՝ մի քանի տարվա մեծ աշխատանքների համար:

«Այս վայրում Եվրոպան հանդիպում է Ասիային, սա է ամենակարևորը: Վրաստանը կդրսևորվի աշխարհի մասշտաբով, որպես միջազգային համագործակցության, կայունության և խաղաղության երկիր»,- նշել է Գիորգի Կվիրիաշվիլին:

Անակլիայի նավահանգստի շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը Վրաստանի վարչապետը մասնակցել է նախարարների կաբինետի անդամների հետ: