Այսօր, Մամուկա Բախտաձեն Բրյուսելում հանդիպելու է Ենս Սթոլթենբերգին
Այսօր, Մամուկա Բախտաձեն Բրյուսելում հանդիպելու է Ենս Սթոլթենբերգին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:

Հանդիպումներն անցկացվելու են Մամուկա Բախտաձեի Բրյուսել այցի շրջանակներում:

Վարչապետի աշխատանքային այցը Բելգիայի թագավորություն այսօր սկսվելու է հենց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմամբ, որից հետո Բախտաձեն և Սթոլթենբերգը ԶԼՄ-ների համար կանեն համատեղ հայտարարություն:

Իս կվաղը, Վրաստանի վարչապետին կհյուրընկալի Եվրոպական խորհրդի նախագահը, որից հետո Մամուկա Բախտաձեն և Դոնալդ Տուսկը կդիմեն ԶԼՄ-ներին:

Բելգիա այցի շրջանակներում Վրաստանի վարչապետն անցկացնելու է նաև այլ հանդիպումներ:

Մամուկա Բախտաձեի Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցը մեկնարկել է Բրյուսելից և այն շարունակվելու է մինչև հուլիսի 20: Վարչապետի պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և պաշտպանության նախարար Լևան Իզորիան: