Այսօր ինձ շատ դուր եկան Զուրաբ Ջափարիձեն, Գոգիտա Վաշաձեն, բանակցությունների ժամանակ ուժեղ էր Գրիգոլ Վաշաձեն. Միխեիլ Սաակաշվիլի
Այսօր ինձ շատ դուր եկան Զուրաբ Ջափարիձեն, Գոգիտա Վաշաձեն, բանակցությունների ժամանակ ուժեղ էր Գրիգոլ Վաշաձեն. Միխեիլ Սաակաշվիլի

Գտնում եմ, որ «առանց Միշայի ոչինչ դուրս չի գա» ներս գցած կարգախոս է, – այս մասին ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Ըստ նրա, ընդդիմության առաջնորդները տեղում իրենց ուժեղ են պահում:

«Կարծում եմ, որ  «առանց Միշայի ոչինչ դուրս չի գա» դա ներս գցած կարգախոս է: Այնտեղ հիմնական բառն է «ոչինչ չի դուրս գա»: Դա ասել են շատ հարգված մարդիկ, որոնց ես շատ եմ սիրում, բայց ես վիճել եմ նրանց հետ: Ընկերներ, դուք քայլում եք Թբիլիսիի փողոցներում և կրում եք «առանց Միշայի ոչ մի բան դուրս չի գա» կարգախոսը: Ես հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք, սակայն դա նրանց է ձեռնատու: Նրանք ամեն ինչ անում են, որ ես չգամ: Երբեմն նրանք փակում են օդային տարածքը, պատիժը մեծացնում են, կենտրոնացնում են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները, որ հենց գամ, հինգ րոպեում ինձ օդ հանեն: Դա ե՞ք ցանկանում:

Տեղում շատ հզոր առաջնորդներ կան. Ամենաուժեղ Նիկա Մելիան, Գիգի Ուգուլավան շատ ուժեղ է, ի դեպ, ինձ այսօր շատ դուր եկավ Զուրաբ Ջափարիձեն, Գրիգոլ Վաշաձեն շատ ուժեղ էր ամերիկացիների հետ բանակցությունների ընթացքում, «Լելոն» շատ ուժեղ է, ինձ դուր եկավ Գոգիտա Վաշաձեի մեկնաբանությունը այսօր: Շատ հետաքրքիր առաջնորդներ կան»,- հայտարարել է Սաակաշվիլին: