Այսօր Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի քննարկման թեմաներից մեկը կլինի Վրաստանը
Այսօր Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի քննարկման թեմաներից մեկը կլինի Վրաստանը

Այսօր Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի քննարկման թեմաներից մեկը կլինի Վրաստանը:

Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության, կարևոր է, որ Վրաստանի հարցը ներառվի գագաթնաժողովի օրակարգի այն մասում, որն աջակցում է կանոնների վրա հիմնված միջազգային օրակարգին:

« Բրյուսելի գագաթնաժողովում կընդունվի վերջնական փաստաթուղթը` կոմյունիկեն: Վրացական կողմը ակնկալում է, որ կոմյունիկեն պատշաճ կերպով կարտացոլի Վրաստանի առաջընթացը եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին, կարձանագրվի ՆԱՏՕ-ի անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև օկուպացված տարածքներում մարդասիրական և անվտանգության ծանր միջավայրի վրա կենտրոնացումը»:

Ըստ Վրաստանի Եվրոպայի հետ ինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Մակա Բոճորիշվիլիի, ՆԱՏՕ-ի անդամ երկրները կարևոր է վերահաստատեն, որ բաց դռների քաղաքականությունը կշարունակվի, և ՆԱՏՕ-ն կշարունակի աշխատել Վրաստանի հետ, որպեսզի հնարավոր լինի շուտափույթ անդամակցել ՆԱՏՕ-ին:

«Կարևոր է, որ Վրաստանի հարցը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում լինի, և ՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկեն Վրաստանի հետ համագործակցության հարցը, տարածաշրջանում անվտանգության հարցը և, իհարկե, դա արտացոլվի վերջնական փաստաթղթում՝ կոմյունիկեում: ՆԱՏՕ-ի անդամ երկրները կարևոր է վերահաստատեն, որ բաց դռների քաղաքականությունը կշարունակվի, և ՆԱՏՕ-ն կշարունակի ավելի սերտ համագործակցել Վրաստանի և Ուկրաինայի հետ, որպեսզի հնարավոր լինի գործընկեր երկրների համար հնարավորինս շուտ անդամակցել ՆԱՏՕ-ին», – ասաց Մակա Բոճորիշվիլին:

Թողնել մեկնաբանություն