Այսօր բոլորս քվեարկում ենք, որպեսզի կառուցենք երկիր, որի մասին երազում ենք. Սալոմե Զուրաբիշվիլի
Այսօր բոլորս քվեարկում ենք, որպեսզի կառուցենք երկիր, որի մասին երազում ենք. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քվեարկել է Թբիլիսիի Կոտե Աբխազի փողոցում գտնվող N 67 հանրակրթական դպրոցի շենքում բացված ընտրատեղամասում:

Զուրաբիշվիլիի խոսքով, այսօր մենք բոլորս քվեարկում ենք, մեր երազած երկիրը կառուցելու համար:

«Ես ուզում եմ շնորհավորել բոլորին այսօրվա առթիվ: Սա կարևոր օր է երկրի համար: Ես քվեարկել եմ այնպես, ինչպես քվեարկում են բոլոր քաղաքացիները, այսինքն ՝ ազատ, հանգիստ: Շատ շնորհակալ եմ դրա համար, այնքան կարևոր է, որ ես կարող եմ ձեզ հետ այսքան հանգիստ խոսել, և այդպես էլ պետք է լինի, կարծում եմ մենք սովորել ենք դրան: Սա կլինի մեր պայծառ ապագան: Մենք բոլորս այսօր քվեարկում ենք մեր բոլորի երազած երկիրը կառուցելու համար: Սա ժողովրդավարական երկիր է, սա եվրոպական երկիր է և այսօր ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ: Շատ կարևոր է, որ այսօր քաղաքացիները քվեարկում են շատ բարդ պայմաններում, որը կոչվում է համավարակ, և ես ուզում եմ բոլորին կոչ անել շատ հանգիստ գալ այստեղ: Ձեռնարկվում են բոլոր միջոցները, որպեսզի բոլորը կարողանան գալ ընտրատեղամաս և քվեարկել, ոչնչից չվախենաք:

Դուք ինքներդ կպահեք հեռավարությունը, որտեղ հերթեր կլինեն, ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողների հետ զրույցում: