Այսօր Բաթումիի Տենդի կենտրոնում հետազոտած 22 անձի մոտ չի հաստատվել կորոնավիրուս
Այսօր Բաթումիի Տենդի կենտրոնում հետազոտած 22 անձի մոտ չի հաստատվել կորոնավիրուս

Այսօր Բաթումիի Տենդի կենտրոնում հետազոտած 22 անձի մոտ չի հաստատվել կորոնավիրուս: Բոլոր պատասխանները բացասական են: Վաղն առավոտյան պարզ կլինի թիրախային հետազոտությունների արդյունքները:

Աջարիան շարունակում է պահպանել «կանաչ գոտու» կարգավիճակը: Ապրիլի 30-ից ի վեր այստեղ չի հաստատվել վարակման դեպք: Այնուամենայնիվ, ռիսկի խմբերին պատկանող և շնչառության ախտանիշներ ունեցող անձինք թեստավորվում են:

Աջարիայի Առողջապահության նախարրաության տեղեկությամբ, շրջանում թեստավորվել է ավելի քան 14 000 մարդ:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան