Այսօր այս կեղծված խորհրդարան մտնելը ուղղակիորեն նշանակում է մտնել «Վրացական երազանք». Գիգի ՈՒգուլավա
Այսօր այս կեղծված խորհրդարան մտնելը ուղղակիորեն նշանակում է մտնել «Վրացական երազանք». Գիգի ՈՒգուլավա

Այսօր այս կեղծված խորհրդարան մտնելը ուղղակիորեն նշանակում է մտնել «Վրացական երազանք»: Ուստի «Եվրոպական Վրաստանի» որոշումը այս խորհրդարանին բոյկոտի հայտարարումն է,- այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը, Գիգի Ուգուլավան:

Նրա խոսքով ՝ «Վրացական երազանքը» պետք է արտահերթ ընտրություններ անցկացնի:

«Մեզանից ոչ ոք չի ընդունի այդ շպռտած մանդատները, քանի որ այս խորհրդարանը չի արտացոլում վրացի ժողովրդի կամքը: Ըստ այդմ, «Վրացական երազանքն» ունի երկու տարբերակ, առաջինը ազնիվ և ազատ արտահերթ ընտրություններ են, հակառակ դեպքում 10-րդ գումարման խորհրդարանը կնմանվի Բիձինա Իվանիշվիլիի «Ջամախերիային» և նա, անօրինականության պատճառով, շուտով կտապալվի: Ուստի ավելի լավ է, որ «Վրացական երազանքը» ընտրի առաջին տարբերակը: Հետևաբար, կամ կլինի արտահերթ ընտրություներ կամ տապալում: Թող «Վրացական երազանքը» գոնե մեկ անգամ ցույց տա պետական ​​մտածողություն, հարգանք իր երկրի նկատմամբ և գնա այս քայլին: Հանրահավաքները միանշանակ կշարունակվեն, ես բոլորին հրավիրում եմ կիրակի, ժամը 15:00-ին»,- հայտարարել է Գիգի Ուգուլավան: