Այսօր, այս ամբիոնից ցանկանում եմ ասել մեր օս և աբխազ համաքաղաքացիներին, մեր բոլոր հաջողությունները ձեր հաջողությունն է. Մամուկա Բախտաձե
Այսօր, այս ամբիոնից ցանկանում եմ ասել մեր օս և աբխազ համաքաղաքացիներին, մեր բոլոր հաջողությունները ձեր հաջողությունն է. Մամուկա Բախտաձե

Մեր կառավարությունը մշակել է նոր, ամբողջական և համապարփակ խաղաղ նախաձեռնություն ՝ «քայլ դեպի լավագույն ապագա» անվանմամբ,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ելույթ ունենալու ժամանակ:

Ինչպես պարզաբանել է վարչապետը, այս նախաձեռնությամբ Վրաստանի կառավարությունը փորձում է բռնազավթված տարածաշրջաններում բնակվող քաղաքացիներին ապահովել առողջապահության և կրթության ծառայություններով:

«Այս նախաձեռնությամբ փորձում ենք բռնազավթված տարածաշրջաններում բնակվող քաղաքացիներին ապահովել առողջապահության և կրթության ծառայություններով, քանզի նրանց մոտ առաջանա բիզնես գործունեության հնարավորություններ, ինչպես նաև կերակրեն ընտանիքները և ապահովենք նրանց ֆիզիկական փրկությունը:

Ռուսաստանի դաշնությունը մշտապես անտեսում է 2008 թվականի կրակի դադարեցման համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները և ռազմական ստորաբաժանումները դուրս չի բերում մեր տարածքներից»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, Վրաստանը հավատում է հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը:

«Մենք հավատում ենք, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Սա միակ դիրքորոշումն է, որն ունենք հակամարտության կարգավորման կապակցությամբ: Միակ հաջողությունը կունենանք այն ժամանակ, երբ բռնի տեղահանված անձինք կվերադառնան իրենց տներ, կվերականգնվեն կապերը մարդկանց միջև և կվերականգնվեն բոլոր փլուզված կամուրջները»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Վարչապետը խոսքով ելույթ ունենալիս դիմել է նաև օս և աբխազ համաքաղաքացիներին:

«Այսօր, այս ամբիոնից ցանկանում եմ ասել մեր օս և աբխազ համաքաղաքացիներին, մեր բոլոր հաջողությունները ձեր հաջողությունն է: Միակ ապագան, որն ունենք դա լինելու է ձեզ հետ միասին, խաղաղ և բարեկեցիկ Վրաստանում»,-ասել է Վրաստանի վարչապետը: