Այսօր, աշխատանքային այցով Թբիլիսի է ժամանելու Էստոնիայի նախագահը
Այսօր, աշխատանքային այցով Թբիլիսի է ժամանելու Էստոնիայի նախագահը

Այսօր, պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանելու Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդը, ով մասնակցելու է Թբիլիսիի միջազգային կոնֆերանսին:

Վրաստանի նախագահի վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, Կերստի Կալյուլայդն իր այցն սկսելու է Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում ծաղկեպսակ դնելու արարողությամբ և հարգելու Արչիլ Տատունաշվիլու հիշատակը:

Էստոնիայի նախագահը դեմ առ դեմ հանդիպում է ունենալու Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու և վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:

Գիորգի Մարգվելաշվիլու անունից Էստոնիայի նախագահի համար, նախագահի նստավայրում կայանալու է աշխատանքային ճաշ:

Վրաստանի նախագահի միջազգային քարտուղար Թենգիզ Փխալաձեի հայտարարությամբ, նախագահ Կալյուլայդի այցը Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, երկրի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման նկատմամբ Էստոանիայի կայուն աջակցության ևս մեկ վառ արտահայտումն է: