Այսօր Առաջին ալիքի եթերով կկայանա բանավեճ չորս թեկնածուների միջև
Այսօր Առաջին ալիքի եթերով կկայանա բանավեճ չորս թեկնածուների միջև

Այսօր, հոկտեմբերի 15-ին, Առաջին ալիքով տեղի կունենա բանավեճ Վրաստանի նախագահության թեկնածուների միջև, որին կմասնակցի 4 թեկնածու։

Բանավեճը կկայանա Կախա Կուկավայի (Ազատ Վրաստան), Ակակի Ասաթիանիի (Վրացի ավանդականների միություն), Լևան Չխեիձեյի (Նոր քրիստոնյա-ժողովրդավարականներ) և Վախտանգ Գաբունիայի (Քրիստոնյա-ժողովրդավարականների շարժում) միջև։

Կախա Կուկավային բանավեճի հրավիրեցին Ակակի Ասաթիանին, Լևան Չխեիձեն և Վախտանգ Գաբունիան։

Հիշեցնենք, որ Առաջին ալիքը ընտրությունների մասնակից թեկնածուներին հնարավորություն է տալիս, հրավիրել միմյանց բանավեճի և թեկնածուների համաձայնության դեպքում, պատրաստ է, տրամադրել եթերաժամ։ Առաջին ալիքի եթերովնման ձևաչափով արդեն կայացել է մի քանի բանավեճ։