Այսօր ԱՄՆ-ի կապը Վրաստանի հետ ավելի հզոր է, քան երբևիցե. ՈՒես Միտչել
Այսօր ԱՄՆ-ի կապը Վրաստանի հետ ավելի հզոր է, քան երբևիցե. ՈՒես Միտչել

Այսօր ԱՄՆ-ի կապը Վրաստանի հետ ավելի հզոր է, քան երբևիցե,-այս հայտարարությունը արել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական ՈՒես Միտչելը:

Նրա խոսքերով, Վրաստանը մնում է հզոր գործընկեր Աֆղանստանի առաքելությունում:

«Հիմնականը անվտանգության ոլորտն է: Ցանկանում եմ ուշադրությունը բևեռել  մեր վարչակազմի որոշման վրա, որի համաձայն վրացական կողմին ենք փոխանցել «Ջավելին» համակարգերը: Շատ կարևոր է նաև Վրաստանի պաշտպանության կարողությունների հզորացման ծրագիրը, որը գործի է դրվել մի քանի ամիս առաջ: Այս ծրագիրը վրաց զինվորականներին կօգնի տարածքների էլ ավելի լավ պաշտպանելու գործում:»,-ասել է Միտչելը:

Նրա խոսքերով Վրաստանը ՆԱՏՕ-ին չի անդամագրվելու մեկ օրում, սակայն ամեն ինչ արվում է դրա համար:

 

Թողնել մեկնաբանություն