Այսօր ամենածանր ամսաթիվն է, որը հիշեցնում է, որ գլխավոր խնդիրը պետք է լինի մեր հայրենիքի միավորումը. Դավիթ Բաքրաձե
Այսօր ամենածանր ամսաթիվն է, որը հիշեցնում է, որ գլխավոր խնդիրը պետք է լինի մեր հայրենիքի միավորումը. Դավիթ Բաքրաձե

«Եվրոպական Վրաստանի» նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն կուսակցության Զուգդիդիի կազմակերպության անդամների հետ Սոխումիի անկման 25-րդ տարելիցի առնչությամբ այցելել է Էնգուրիի կամուրջ:

Նրանք մեկ րոպե լռությամբ հարգել են Աբխազիայի պատերազմում զոհված վրաց զինվորների և խաղաղ բնակչության հիշատակը:

Բաքրաձեն նշել է, որ սեպտեմբերի 27-ը Վրաստանի նորագույն պատմության ամենածանր և կարևոր ամսաթիվն է:

«Այսօր մեր պատմության ամենածանր ամսաթիվն է, որը հիշեցնում է, որ այս երկրում յուրաքանչյուր մարդու և հատկապես քաղաքական գործչի գլխավոր խնդիրը պետք է լինի մեր հայրենիքի միավորումը և դեօկուպացիան: Ուստի եկել ենք այստեղ, որպեսզի ասենք, որ չենք ընտելանա օկուպացիային, չենք ընտելանա անարդարությանը և մեր հայրենիքի մի մասը խլելուն»,- հայտարարել է Բաքրաձեն:

Սոխումիի անկումից անցել է 25 տարի: Աբխազիայում ռազմական բախումն սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին: Կոնֆլիկտը վրաց կառավարական զորքերի և աբխազ անջատողականների միջև շարունակվում էր 13 ամիս և 13 օր:

Սոխումիի անկման 25-րդ տարելիցի առիթով, երկրի տարածքում իջեցվել են Վրաստանի պետական դրոշները: