Այսօր 23:30-ից Արևելյան Վրաստանից Թբիլիսիի ուղղությամբ սահմանափակվելու է երթևեկությունը
Այսօր 23:30-ից Արևելյան Վրաստանից Թբիլիսիի ուղղությամբ սահմանափակվելու է երթևեկությունը

Արևելյան Վրաստանից Թբիլիսիի ուղղությամբ այսօր 23:30-ին սահմանափակվելու է երթևեկությունը,- այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը:

«Կախեթիի խճուղու և Ջավախեթիի փողոցի հատման վայրում ավտոճանապարհային կամրջի («վարկեթիլիի կամուրջներ») վերականգնման-վերանորոգման շրջանակներում, այսօր, 23:30-ին Արևելյան Վրաստանի Թբիլիսիի ուղղությամբ երթևեկությունը սահմանափակվելու է:

Ավտոտրանսպորտի տեղաշարժը ժամանակավորապես թույլատրելի կլինի ճանապարհի երթևեկելի մասի հանդիպակաց գոտում: Սահմանափակումը գործելու է մինչև ընթացիկ տարվա հունվարի 13-ը: Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ներողություն՝ խոչընդոտի համար»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարությունում: