Այս տարի վերամշակվել է ռեկորդային քանակությամբ խաղող, խաղողագործների եկամուտը գերազանցել է 300 միլիոն լարին
Այս տարի վերամշակվել է ռեկորդային քանակությամբ խաղող, խաղողագործների եկամուտը գերազանցել է 300 միլիոն լարին

2018 թվականին վերամշակվել է անկախ Վրաստանի պատմության մեջ ռեկորդային քանակությամբ խաղող – շուրջ 230 հազար տոննա, իսկ խաղողագործների եկամուտը գերազանցել է 300 մլն լարին,- այս մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:

Նրա խոսքով, խաղողագործներից խաղող ստանալու և վերամշակելու գործընթացում, տարբեր փուլերում ներգրավված էր ավելի քան 280 մասնավոր ընկերություն, որը պայմանավորում էր խաղողի հանձնման անխափան գործընթացը:

Լևան Դավիթաշվիլին մամլո ասուլիսին ամփոփել է 2018 թվականի խաղողահավաքը և լրագրողներին ծանոթացրել վերջին 6 տարվա ընթացքում խաղողագործության և գինեգործության բնագավառի զարգացման աջակցության նպատակով պետության կողմից իրականացված միջոցառումերի արդյունքները:

Ինչպես նշել է նախարարը, ավելացած է գինու արտահանման ծավալը, արտահանումային շուկաները ընդլայնված են, ստեղծվել են գինու նոր ձեռնարկություններ, գործում է ագրովարկի և ագրոապահովագրության համակարգը:

Լևան Դավիթաշվիլու խոսքով, պետության աջակցությամբ, խաղողագործության և գինեգործության ոլորտը հզորացված է և այն այլևս չունի սուբսիդիայի տեսքով աջակցության անհրաժեշտություն: