Այս տարի Քութաիսիի օդանավակայանում ուղևորահոսքը ավելացել է 40 տոկոսով
Քութաիսիի միջազգային օդանավակայանում ուղևորհոսքը ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին ավելացել է 40 տոկոսով:
Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով, օդանավակայանից օգտվել է 629 618 ուղևոր, ինչը 2018 թվականի 9 ամիսների ցուցանիշից ավել է 179 201-ով:
Վրաստան-Ռուսաստանի միջև հուլիսի 8-ից դադարեցված ուղիղ չվերթները չեն ազդել Քութաիսիի օդանավակայանի վրա, քանզի Քութաիսիից հիմնականում թռիչքները կատարվում են եվրամիության երկրներ:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայաններին, ապա ուղևորահոսքը ավելացել է միայն 0.68 և 2.01 տոկոսով:
Բացի այդ, Վրաստանի օդանավակայաններում 9 ամսում ուղևորահոսքը ավելացել է 5 տոկոսով: