Այս պահին առանց վիզա ռեժիմի դադարեցման վտանգ չկա. Թամար Խուլորդավա
Այս պահին առանց վիզա ռեժիմի դադարեցման վտանգ չկա. Թամար Խուլորդավա

Վիզայի ազատականացման կասեցման մեխանիզմի գործարկման վտանգ այս պահին չկա,- այս մասին Բաթումիում լրագրողներին է հայտնել խորհրդարանի Եվրոպային ինտեգրման կոմիտեի նախագահ Թամար Խուլորդավան:

Նրա խոսքով, վիզային ռեժիմը խախտող քաղաքացիներին մինչ այժմ ևս արտաքսում էին և ապագայում ևս այդպես կլինի:

«Կասեցման մեխանիզմի գործարկման վտանգ այս պահին չկա: Վիզային ռեժիմը խախտող քաղաքացիներին մինչ այժմ ևս արտաքսում էին և ապագայում ևս այդպես կլինի: Եվրոպայի անդամ պետությունների հետ ունենք համաձայնություն, որ քաղաքացիներին, որոնք խախտումով են գտնվում իրենց տարածքում, վերադարձնենք մեր տարածք»,- հայտարարել է պատգամավորը:

Բաթումիում Թամար Խուլորդավան և Վրաստանում գտնվող Վրաստան-Եվրախորհրդարանի բարեկամության խմբի անդամները հանդիպում են ուսանողներին: Հանդիպումն անցկացվում է «Եվրոպայի օրեր 2018»-ի շրջանակներում:

Երեկ, Գերմանիայից չարտերային չվերթով արտաքսվել էր Վրաստանի 68 քաղաքացի: