Այս ջունգլիներում միայն մեկ արքա կա. Նուրմագոմեդովը մարտի է հրավիրել Մեյվեզերին
Այս ջունգլիներում միայն մեկ արքա կա. Նուրմագոմեդովը մարտի է հրավիրել Մեյվեզերին

Թեթև քաշում UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը մարտի է հրավիրել բոքսի աշխարհի նախկին չեմպիոն, պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերին:

«Արի Ֆլոյդ, պատրաստ եմ պայքարի համար: 50-0  27-0 -ի դեմ: Մենք դեռ չենք պարտվել, իսկ ինչու ոչ, արի: Այս ջունգլիներում միայն մեկ արքա կա, դա ես եմ, քանզի կարողացել եմ գետնին գցել Կոնորին, իսկ նա ինձ ոչ: Ես դա արել եմ հեշտությամբ»,-այսպես է դիմել Նուրմագոմեդովը Մեյվեզերին իր մենեջեր Դեժուան Բլեյքի «ինստագրամի» միջոցով:

Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովը պաշտպանել է MMA-ի տիտղոսը, երբ չորրորդ ռաունդում պարտության է մատնել Կոնոր Մակգրեգորին: Մինչ այդ իռլանդացին պարտվել էր Մեյվեզերի հետ դիմակայությունում: