Այս իշխանությունը իրավունք չունի կառավարել երկիրը. Ռոման Գոցիրիձե
Այս իշխանությունը իրավունք չունի կառավարել երկիրը. Ռոման Գոցիրիձե

Այն ինչ տեղի է ունենում այսօր, դա Վրաստանի իշխանությունների կողմից իրականացրած մեծ հանցանք է,-այս մասին հայտարարել է «ազգային շարժման» անդամ Ռոման Գոցիրիձեն:

Նրա խոսքով, հույս կար, որ ճգնաժամի հաղթահարումը հնարավոր կլիներ քաղաքական ճանապարհով: Իսկ իշխանությունները նույնիսկ Իրակլի Կոբախիձեին չհեռացրեցին պաշտոնից:

«Իրականացվում է ուղիղ որս մարդկանց վրա, հարյուրավոր վիրավորներ կան և մարդիկ տեղափոխվել են հիվանդանոցներ: Մենք հույս ունեինք, որ ճգնաժամը կլուծվեր քաղաքական ճանապարհով: Այսօր մենք հայտարարեցինք, որ պաշտոնից հեռանար խորհրդարանի նախագահը: Իշխանությունները իրականացրել են մեծ հանցանք: Ոչ Իրակլի Կոբախիձեի և ոչ էլ ՆԳ նախարար, Գիորգի Գախարիայի պաշտոնից հեռացնելը նրանց կողմից չկատարվեց, վերջինս ուղիղ մեղավոր է Վրաստանի թշնամուն երկիր թողելու մեջ»,-հայտարարել է Ռոման Գոցիրիձեն:

Նրա խոսքով այս պահին օրակարգում այլ հարցեր են:

Ռոման Գոցիրիձեի խոսքով տեղի է ունենալու հավաք որևէ կուսակցության գրասենյակում և մշակելու են ռազմավարական ծրագիր: