«Այրայի» զեկույցը պատասխան է ապակառուցողական ընդդիմությանը, որը փորձում է ընտրությունների կապակցությամբ հարցականներ բարձրացնել. Նաթիա Թուրնավա
«Այրայի» զեկույցը պատասխան է ապակառուցողական ընդդիմությանը, որը փորձում է ընտրությունների կապակցությամբ հարցականներ բարձրացնել. Նաթիա Թուրնավա

«Այրայի» վերջնական զեկույցը միանշանակ հաստատում է այն բանի, որ ընտրություններն անցել են լավագույն չափանիշներով, – այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան:

Ըստ նրա, այս զեկույցը լուրջ պատասխան էր ապակառուցողական ընդդիմությանը:

««Այսրայի» վերջնական զեկույցը հստակ վկայություն է այն բանի, որ ընտրություններն անց են կացվել լավագույն չափանիշներով և չնայած համավարակին, դրանք անցած տարիների ժողովրդավարական, ազատ, լավագույն ընտրություններ էին: Ասվեց նաև, որ ընտրություններին հաջորդած բարեփոխումները ապահովում էին բացարձակ ժողովրդավարական միջավայր և արժանի էին շատ բարձր գնահատանքի: Սա վերջնական պատասխանն է ապակառուցողական ընդդիմությանը, որը փորձել է հասարակության շրջանում այս ընտրությունների վերաբերյալ որոշակի կասկածներ առաջացնել: Սա միանշանակ և վերջնական դատավճիռ է այս մեղադրանքների վերաբերյալ», – ասել է Թուրնավան:

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը (IRI) զեկույց է հրապարակել 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների տեխնիկական գնահատման վերաբերյալ:

IRI զեկույցի համաձայն, ամփոփ արձանագրություններում առկա թերությունները չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա:

Զեկույցի համաձայն, «Միասնական ընդդիմության» կողմից ստեղծված քվեների կեղծման կանխարգելման կենտրոնը,  «ակնհայտորեն չկարողացավ հավաքել անհրաժեշտ ապացույցները մեղադրանքները հիմնավորելու համար»: