Այնքան երկար տևեց իմ լռությունը, բոլորը մոռացան այն մասին, որ ես էլ էի տուժած. Լևան Դադունաշվիլու մայրը
Այնքան երկար տևեց իմ լռությունը, բոլորը մոռացան այն մասին, որ ես էլ էի տուժած. Լևան Դադունաշվիլու մայրը

Այնքան երկար տևեց իմ լռությունը, որ կարծես վերջին պահին, բոլորը մոռացան իմ մասին, որ ես էլ էի տուժած,- այս մասին հայտարարել է Խորավայի փողոցում սպանված Լևան Դադունաշվիլու մայրը, Նաթիա Սաղվարելիձեն՝ Խորավայի փողոցում սպանության գործի ժամանակավոր քննչական հանձնաժողովի նիստին:

Նրա խոսքով, սկզբում, հետաքննության հետ համագործակցելու ցանկություն չի ունեցել, սակայն քիչ անց, երբ դատախազությունից կապ են հաստատել իր հետ, որ գործում որևէ մեկը պետք է պարտադիր ներկայանար տուժածի կարգավիճակում, համաձայնել է համագործակցել:

Ինչպես նշել է Նաթիա Սաղվարելիձեն, նա փաստաբանի հետ միասին ծանոթացել է գործի մանրամասներին, այդ թվում վկաների ցուցմունքներին:

 

Սաղվարելիձեի խոսքով, իր որդին, Լևան Դադունաշվիլին Խորավայի փողոցում տեղի ունեցած կոնֆլիկտի հետ առնչություն չի ունեցել և սպանության վայրում է հայտնվել պատահական կերպով:

«Իմ որդին, Լևան Դադունաշվիլին, տեղի ունեցած կոնֆլիկտում եղել զոհ, այս բառի ողջ իմաստով: Երեխա, ով որևէ կապ չի ունեցել տեղի ունեցածի հետ ոչ դպրոցում, ոչ դպրոցից հետո տեղի ունեցած կոնֆլիկտում, նա ընդհանրապես պատկերացում չի ունեցել, թե ինչ է կատարվում»,- հայտարարել է Նաթիա Սաղվարելիձեն: