Այն փաստը, որ մենք ընտրությունները չպետք է հետաձգեինք, հաստատվել է ընտրատեղամասեր այցելած քաղաքացիների թվով, ովքեր եկել և քվեարկել են երկրի հետագա ժողովրդավարական զարգացման օգտին. Գիորգի Գախարիա
Այն փաստը, որ մենք ընտրությունները չպետք է հետաձգեինք, հաստատվել է ընտրատեղամասեր այցելած քաղաքացիների թվով, ովքեր եկել և քվեարկել են երկրի հետագա ժողովրդավարական զարգացման օգտին. Գիորգի Գախարիա

Այն փաստը, որ մենք ընտրությունները չպետք է հետաձգեինք, հաստատվել է ընտրատեղամասեր այցելած քաղաքացիների թվով, ովքեր եկել և քվեարկել են երկրի հետագա ժողովրդավարական զարգացման օգտին,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցին:

Գիորգի Գախարիայի խոսքով, երկրորդ ալիքը այն իրադարձությունն էր, որի մասին մենք խոսում էինք հունիսին, հուլիսին և օգոստոսին, և մենք պատրաստվում էինք դրան:

«Թող ոչ մեկ չասի, որ ընտրությունների հետաձգման դեպքում, կպահպանեյինք այդ թվերը, որն ունեյինք օգոստոսին: Մենք միշտ ասել ենք և կրկնում եմ այսօր, երկրորդ ալիքը այն իրադարձությունն էր, որի մասին մենք խոսում էինք հունիսին, հուլիսին և օգոստոսին, և մենք պատրաստվում էինք դրան»,- հայտարարել է Գախարիան:

Թողնել մեկնաբանություն