Այն, ինչ տեղի ունեցավ երեկ կատակերգություն էր և անլուրջ. Իրակլի Կոբախիձե
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ կատակերգություն էր և անլուրջ. Իրակլի Կոբախիձե

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ կատակերգություն էր և անլուրջ,-այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով, «ազգային շարժումը» չունի համապատասխան ռեսուրս, երկրում ապակայունացում ստեղծելու համար:

«Երեկ մենք տեսանք նրանց «մեծ ցույցը», որտեղ մեկ անգամ ևս երևաց, որ նրանք չունեն ռեսուրս երկրում ապակայունացում ստեղծելու համար: Այն, ինչ տեղի ունեցավ երեկ կատակերգություն էր և անլուրջ: Այդ թվում այն նախաձեռնությունները, որոնք հնչեցվել են նրանց կողմից: Վրաստանում ապակայունացումը հեռանկար չունի: Մենք ենք պատասխանատու, որ մեր երկրում շարունակվելու է  խաղաղ զարգացումը»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: