Այն, ինչ լսում ենք մեր ռազմավարական գործընկերներից այն է, որ օրենքը պետք է օրենք լինի և Սահմանադրությունը պետք է պաշտպանենք բոլորս. Նաթիա Թուրնավա
Այն, ինչ լսում ենք մեր ռազմավարական գործընկերներից այն է, որ օրենքը պետք է օրենք լինի և Սահմանադրությունը պետք է պաշտպանենք բոլորս. Նաթիա Թուրնավա

Այն, ինչ լսում ենք մեր ռազմավարական գործընկերներից այն է, որ օրենքը պետք է օրենք լինի և Սահմանադրությունը պետք է պաշտպանենք բոլորս,- այս մասին, մեկնաբանելով Նիկա Մելաիյի ձերբակալության վերաբերյալ միջազգային արձագանքը, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան:

Նախարարի խոսքով, բարեկամ պետությունների ցանկացած նախազգուշացում և խորհուրդ շատ կարևոր է իշխանությունների համար:

«Ցանկացած նախազգուշացում, ցանկացած խորհուրդ արևմուտքի մեր ռազմավարական գործընկերների, մեր բարեկամ պետությունների կողմից, շատ կարևոր է մեզ համար, բայց այն, ինչ մենք լսում ենք նրանցից, այն է, որ օրենքը պետք է օրենք լինի, սահմանադրությունը պետք է պաշտպանվի բոլորի կողմից և օրենսդրությունը պետք է կատարվի: Մենք այստեղ միասնական ենք», – հայտարարել է Նաթիա Թուրնավան: