Այն ինչ լսեցինք Անդերս Ֆոգ Ռասմուսենից շատ հետաքրքիր միտք էր. Կուրտ Վոլքեր
Այն ինչ լսեցինք Անդերս Ֆոգ Ռասմուսենից շատ հետաքրքիր միտք էր. Կուրտ Վոլքեր

Մենք աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, սակայն պետք է բացառենք հինգերրորդ հոդվածի տարածումը բռնազավթված տարածքների վրա անորոշ ժամկետով, որպեսզի խուսափենք հակամարտությունից և ժամանակ տանք այդ տարածաշրջաններին վերաինտեգրման համար, – այսպես է պատասխանել Մաքքեյնի ինստիտուտի գործադիր տնօրեն, Ուկրաինայում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի արտակարգ ներկայացուցիչ, Կուրտ Վոլքերը Թբիլիսիում ընթացող միջազգային կոնֆերանսին, «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Իրմա Ինաշվիլիի հարցին ՝«թե որն է նրանց առաջարկը, ինչպես եք առաջարկում Վրաստանին դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, առանց տարածքները կորցնելու կամ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը լուրջ վնաս հասցնելով:

Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը և ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցությանը, Կուրտ Վոլքերը նշել է, որ այն չի համարում անհամատեղելի:

«Առաջին հերթին, այստեղ բոլորն էլ վճռականորեն աջակցում են Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք ցանկանում ենք այն տարածքների խաղաղ վերաինտեգրում, որոնք այս պահին բռնազավթված են Ռուսաստանի կողմից», – հայտարարել է Կուրտ Վոլքերը:

Միևնույն ժամանակ, նրա գնահատմամբ, շատ կարևոր էր ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի գաղափարը, որի մասին այսօր զրուցել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված հերթով հինգերրորդ միջազգային գիտաժողին, որն անց է կացվում Թբիլիսիում, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ պետք է Վրաստանում քննարկվի այն հարցը, որի համաձայն ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերրորդ կետը կտարածվի միայն Վրաստանի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքների վրա: Զուգահեռաբար այդ հարցին պետք է պատասխանեն նաև դաշինքում: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, առաջին քայլը պետք է անի Վրաստանը, որից հետո հարցը ուղարկվի ՆԱՏՕ: