Այն ամենը, ինչը դուրս է գալիս օրենքից, ոչ միայն հակաարդյունավետ է, այլև վտանգավոր. Վլադիմիր Պուտին
Այն ամենը, ինչը դուրս է գալիս օրենքից, ոչ միայն հակաարդյունավետ է, այլև վտանգավոր. Վլադիմիր Պուտին

Այն ամենը, ինչը դուրս է գալիս օրենքից, ոչ միայն հակաարդյունավետ է, այլև վտանգավոր,- այս հայտարարությամբ  Ռուսաստանի Դաշնության նախագահ, Վլադիմիր Պուտինը արձագանքել է հանգստյան օրերին երկրի ավելի քան 60 քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերին և քաղաքացիների ձերբակալություններին:

«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրենքի շրջանակներում արտահայտել իր կարծիքը: Այն ամենը, ինչը դուրս է գալիս օրենքից, ոչ միայն հակաարդյունավետ է, այլև վտանգավոր: Մեր երկրի պատմության մեջ մենք բազմիցս անդրադարձել ենք այն իրավիճակին, երբ այն դուրս էր գալիս օրենքի սահմաններից և հանգեցնում էր հասարակության և պետության մասնատմանը», – հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահը անչափահասների մասնակցությունը բողոքի ցույցերին, համեմատել է ահաբեկիչների կողմից երեխաներին որպես վահան օգտագործելու հետ:

«Յուրաքանչյուր ոք ունի քաղաքական գործունեության, իր կարծիքը արտահայտելու, իր կարծիքը հասարակության գիտակցությանը հասցնելու իրավունք, բայց օրենքի սահմաններում: Իրավապահները պետք է գործեն նույն օրենքի շրջանակներում: Նրանք պետք է կատարեն իրենց պարտքը, ծառայեն ռուս ժողովրդին և պետությանը», – հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Թողնել մեկնաբանություն