«Ախմետելի» մետրոկայանի մոտ, առևտրական կենտրոնում հրդեհ էր
«Ախմետելի» մետրոկայանի մոտ, առևտրական կենտրոնում հրդեհ էր

Թբիլիսիում ՝ «Ախմետելի» մետրոկայանի մոտ, հրդեհ էր:

Հրդեհը բռնկվել էր մետրոկայանի հարևանությամբ գտնվող «Չեմպիոն» առևտրի կենտրոնում:

Ինչպես արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում հայտնել են Վրաստանի առաջին ալիքին, հրդեհն արդեն մարվել է:

Նրանց խոսքով, տեղում աշխատում էին հրշեջ-փրկարարական 18 ջոկատներ: Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել: