Ախմետայում  հաշվում են աղետի հասցված վնասը
Ախմետայում հաշվում են աղետի հասցված վնասը

Ախմետայում ամփոփում են աղետի հետևանքները: Քաղաքապետարանում ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվում է հասցված վնասը: Կարկուտը և ջրհեղեղը հատկապես վնաս են հասցրել Սակոբիանո գյուղին: Կարկուտը ոչնչացրել է խաղողի վազերը, պտղատու այգիները և հողատարածքները:

Գրեթե նույն իրավիճակն է Պանկիսիի կիրճում: Ջրհեղեղը Մատանի գյուղում վնասել է ներքին ճանապարհները:

Ինչ ձևով է իշխանությունը օգնելու տուժածներին, հայտնի կդառնա հանձնաժողովի աշխատանքի ավարտից հետո: