Ախալքալաքում ժամը 10:00-ի տվյալներով սեփական ընտրությունը կատարել է 1647 քաղաքացի
Ախալքալաքում ժամը 10:00-ի տվյալներով սեփական ընտրությունը կատարել է 1647 քաղաքացի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվությամբ, ժամը 10:00-ի տվյալներով, Ախալքալաքի թիվ 40 ընտրաշրջանում սեփական ընտրությունը արդեն կատարել է 1647 քաղաքացի, որը ընտրողների 4,33 տոկոսն է:

Ախալքալաքում շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Պաատա Փանջիկիձեի հայտարարությամբ, ակտիվությունը համարյա թե նման է առաջին փուլում գրանցված ակտիվությանը:

Ինչ վերաբերում է խախտումներին և բողոքներին, ապա շրջանային հանձնաժողովում հայտարարում են, որ մինչև այժմ ոչ մի բողոք չի ներկայացվել և ընտրական գործընթացը ընթանում է խաղաղ մթնոլորտում:

Ախալքալաքի շրջանում ընդհանուր առմամբ բացված է 70 ընտրատեղամաս, որտեղ գրանցված է 38 000 ընտրող: