Ախալքալաքում տեղի ունեցած դիմակայության կադրերը, որոնք նկարահանվել են դրսում մոնտաժված տեսախցիկներով

Վրաստանի առաջին ալիքը ձեռք է բերել Ախալքալաքում գտնվող օբյեկտներից մեկի տեսախցիկներով նկարահանված կադրերը: Կադրերում երևում է երեկ տեղի ունեցած դիմակայությունը, որի արդյունքում զոհվել է մեկ մարդ:

Սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին: Հրազենային վնասվածքներից մահացել է մինչև 30 տարեկան տղամարդ:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունից, հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ (կանխամտածված սպանություն) և 236-րդ (հրազենի ապօրինի գնում և պահում) հոդվածներով: Բնակչությունը  սպանությունը կապում են մի քանի տարվա հակամարտության հետ:

Սպանությունից հետո, օգոստոսի 8-ի երեկոյան, Ախալքալաքում իրավիճակը սրվել է, ինչը անհրաժեշտություն է առաջացրել կենտրոնացնել ոստիկանական ուժերը:

Սպանության մեջ մեղադրյալին արդեն ձերբակալել են, հետաքննությունը տարվում է նաև խմբովի բռնության փաստով: