Ախալքալաքում սպանության մեղադրանքով ձերբակալվել է մեկ անձ, հետաքննությունը սկսվել է նաև խմբովի բռնության փաստով
Ախալքալաքում սպանության մեղադրանքով ձերբակալվել է մեկ անձ, հետաքննությունը սկսվել է նաև խմբովի բռնության փաստով

Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության դեպարտամենտում, հետաքննությունը սկսվել է կանխամտածված սպանության, հրազենի ապօրինի գնում-պահում-կրում և տեղի ունեցած խմբովի բռնության փաստով, որին հաջորդել է  ուրիշի սեփականության ոչնչացում,- այս մասին ասված է ՆԳՆ-ն հաղորդագրության մեջ:

Գերատեսչության հաղորդմամբ, իրականացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, 1983 թվականին ծնված քաղաքացի Ա.Գ.-ն ձերբակալվել է կանխամտածված սպանության և զենքի ապօրինի գնում-պահում-կրում մեղադրանքներով: Հանցագործությունը նախատեսում է 7-ից 15 տարով ազատազրկում:

«Հետաքննությամբ պարզվում է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն, վեճի ժամանակ հրազենից մահացու վիրավորել է 1993 թ. ծնված Վ.Մ.-ին: Վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Մեղադրյալին խուզարկելու ժամանակ իրավապահները առգրավել են զենքը:

Իրավապահները Ա.Գ.-ին ձերբակալել են տեղի ունեցած միջադեպից մի քանի ժամ անց: Հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ 108-րդ և 236-րդ հոդվածի III և IV մասերով, ինչը ենթադրում է կանխամտածված սպանություն և զենքի ապօրինի գնում-պահում-կրում»,- ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տեղեկությամբ, այս պահին քննչական գործողություներ են ընթանում խմբակային բռնության կազմակերպման և դրան մասնակցության փաստով, այլ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ախալքալաքում սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին: Հրազենից սպանվել է մինչև 30 տարեկան տղամարդ: Տեղացիների խոսքով,  Ախալքալաքում տեղի ունեցած սպանությունը կապված է մի քանի տարվա հակամարտության հետ: Սպանությունից հետո, օգոստոսի 8-ի երեկոյան, Ախալքալաքում իրավիճակը սրվել է, ինչը անհրաժեշտություն է առաջացրել քաղաքում կենտրոնացնել ոստիկանական ուժերը: Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի խոսքով, մահացածի համագյուղացիները այրել են ենթադրյալ մարդասպանի հարազատների անշարժ գույքը:

Թողնել մեկնաբանություն