Ախալքալաքում իրավիճակը կայուն է, պաշտպանված է հասարակական կարգն ու անվտանգությունը. Վլադիմիր Բորցվաձե
Ախալքալաքում իրավիճակը կայուն է, պաշտպանված է հասարակական կարգն ու անվտանգությունը. Վլադիմիր Բորցվաձե

Ախալքալաքում կենտրոնացված են ոստիկանության ուժերը, որոնք տեղում իրականացնում են կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի պաշտպանված լինի հասարակական կարգն ու անվտանգությունը,-այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ, Վլադիմիր Բորցվաձեն, ով Ախալքալաք էր այցելել տեղի ունեցած միջադեպից հետո:

Ինչպես լրագրողներին ասել է փոխնախարարը, սպանության գործով ձերբակալվել է մեկ անձ: Ինչ վերաբերում է սեփականությունը վնասելու հարցին, Վլադիմիր Բորցվաձեի խոսքով, նշված գործով ընթանում է հետաքննություն:

Ախալքալաքում սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին: Հրազենից սպանվել է մինչև 30 տարեկան տղամարդ: Տեղացիների խոսքով,  Ախալքալաքում տեղի ունեցած սպանությունը կապված է մի քանի տարվա հակամարտության հետ: Սպանությունից հետո, օգոստոսի 8-ի երեկոյան, Ախալքալաքում իրավիճակը սրվել է, ինչը անհրաժեշտություն է առաջացրել քաղաքում կենտրոնացնել ոստիկանական ուժերը: Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի խոսքով, մահացածի համագյուղացիները այրել են ենթադրյալ մարդասպանի հարազատների անշարժ գույքը: