Ախալքալաքում «Ազգային շարժման» շտաբի մոտ տեղի ունեցած առճակատման փաստով ՆԳՆ-ը սկսել է հետաքննություն
Ախալքալաքում «Ազգային շարժման» շտաբի մոտ տեղի ունեցած առճակատման փաստով ՆԳՆ-ը սկսել է հետաքննություն

ՆԳՆ-ը Ախալքալաքում «Ազգային շարժման» շտաբի մոտ տեղի ունեցած առճակատման փաստով սկսել է հետաքննություն,- այս մասին նշվածէ ներքին գործերի նախարարության հայտարարությունում:

«Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտն այսօր Ախալքալաքում տեղի ունեցած ֆիզիկական բախման փաստով սկսել է հետաքննություն:

Հետաքննությամբ պարզվում է, որ հոկտեմբերի 30-ին, Ախալքալաքում, Թամար մեփեի թողոցում գտնվող «Ազգային շարժումօ կուսակցության շտաբի մոտ, մի քանի անձի միջև տեղի է ունեցել ֆիզիկական բախում, երբ մարմնական վնասվածք են ստացել «Ազգային շարժման շտաբի անդամները:

Տեղի ունեցած փաստի առնչությամբ, իրավապահներն իրականացնում են ինտենսիվ քննչական գործողություններ»,- հայտարարում են ՆԳՆ-ում:

Գերատեսչության տեղեկությամբ, հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, որը ենթադրում է նախնական պայմանավորվածությամբ խմբի կողմից գործած խուլիգանություն:

Թողնել մեկնաբանություն