Ախալքալաքում այրված տներից մեկի սեփականատերը ասում է, որ իր որդին երեկ դիմակայության ժամանակ գտնվում էր այնտեղ
Ախալքալաքում այրված տներից մեկի սեփականատերը ասում է, որ իր որդին երեկ դիմակայության ժամանակ գտնվում էր այնտեղ

Ախալքալաքում այրված տներից մեկի սեփականատեր, Նարինե Զարմարյանի խոսքով, նրա որդին: Գենո Զարմարյանը երեկվա միջադեպի ժամանակ, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, գտնվում էր տեղում: Այս մասին նա ասել է Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում:  Նրա խոսքով իր որդին անմեղ է:

«Սարսափելի բան էր: Շուրջ 300 մարդ եկավ մեզ մոտ: Կանանց և երեխաներին դուրս բերեցին: Գոռում էին, ջարդ ու փշուր արեցին ամեն բան և այրեցին տունը:

Ես չգիտեմ, թե ինչ է պատահել: Իմ որդին կռվի ժամանակ այնտեղ էր: Կռվել է իր ընկերը, նա դրա հետ կապ չունի և նրանք ջարդեցին ամեն ինչ: Դրսում մարդիկ էին, բայց ոչ ոք չէր համարձակվում մոտենալ: Ոստիկաններն էլ կանգնած էին, բայց ոչինչ չեն կարողացել անել: Նրանք երկաթե մահակներով էին, և ոչ ոք ոչինչ չէր կարող անել»,- ասել է Նարինե Զարմարյանը:

Միևնույն ժամանակ, նրա ամուսինը՝ Խաչիկ Զարմարյանը ասում է, որ սպանությունը, որը տեղի է ունեցել երեկ Ախալքալաքում, կապված է մի քանի տարվա հակամարտության հետ:

Սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Ախալքալաքում: Հրազենային վնասվածքից սպանվել է մինչև 30 տարեկան տղամարդ:  Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունից, հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ (կանխամտածված սպանություն) և 236-րդ (հրազենի ապօրինի գնում և պահում) հոդվածներով:

Սպանությունից հետո, օգոստոսի 8-ի երեկոյան, Ախալքալաքում իրավիճակը սրվել է, ինչը անհրաժեշտություն է առաջացրել կենտրոնացնել ոստիկանական ուժերը:

Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ, Բեսիկ Ամիրանաշվիլին ասում է, որ սպանվածի համագյուղացիները Ախալքալաքում այրել են ենթադրյալ մարդասպանի հարազատների անշարժ գույքը: Ըստ նրա, իրավիճակը ներկայումս վերահսկվում է ոստիկանության կողմից: