Ախալքալաքի առաջին ընտրատեղամասի դիտորդի հայտարարությամբ, տեղամասում գրանցվել է խախտում
Ախալքալաքի առաջին ընտրատեղամասի դիտորդի հայտարարությամբ, տեղամասում գրանցվել է խախտում

Ախալքալաքի թիվ 40 ընտրաշրջանի առաջին ընտրատեղամասում աղմուկ էր: Քաղաքացիական զարգացման միջազգային ցանցի դիտորդի հայտարարությամբ, ընտրողները ընտրական կրպակից դուրս գալուց հետո, քվեաթերթիկները ցույց են տալիս ընտրատեղամասի նախագահին և ԿԸՀ-ի այլ դիտորդներին, որից հետո այն տեղադրում են տուփի մեջ:

Առաջին ընտրատեղամասի նախագահը և այլ դիտորդները հերքում են այդ փաստը:

Վրաստանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: