Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին երթևեկությունն ազատ է
Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին երթևեկությունն ազատ է

Միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոճանապարհին վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ավտոճանապարհային վարչությունը:

«Այս պահի դրությամբ, նշված ճանապարհին ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է տեղեկության մեջ: