Ախալցխայում ավտովթարի հետևանքով զոհվել է 4-ամյա երեխա
Ախալցխայում ավտովթարի հետևանքով զոհվել է 4-ամյա երեխա

Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում ավտովթարի հետևանքով զոհվել է 4-ամյա աղջիկ:

Առաջին ալիքի լրագրողի տեղեկությամմբ, ավտովթարի հետևանքով երեխան ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, տեղի ունեցածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 276-րդ հոդվածով, որը նկատի ունի տրանսպորտի անվտանգության և շահագործման կանոնների խախտում: