Ախալցխայից Հայաստանի սահման տանող ճանապարհի վերանորոգումն ավարտվելու է հոկտեմբերին
Ախալցխայից Հայաստանի սահման տանող ճանապարհի վերանորոգումն ավարտվելու է հոկտեմբերին

Ընթանում են միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի 14.6կմ երկարությամբ հատվածի վերանորոգման աշխատանքները: Ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկությամբ, վերանորոգվող հատվածն անցնում է Գորելկվա, Ժդանով գյուղերով և ավարտվում Վրաստան-Հայաստան սահմանի մոտ:

«Հատկանշական է, որ Սամցխե-Ջավախքի շրջանն առանձնանում է ձմռան խիստ կլիմայական պայմաններով (առատ ձյուն, ձյունակույտ և սառնամանիքներ), համապատասխաբար գործի բնույթից ելնելով, ընկերությունը դադարեցրել էր աշխատանքները, օդերևութաբանական պայմանների բարելավվելուն պես վերսկսվել են աշխատանքները և ակտիվ շարունակվում են: Նախագիծը նախատեսված է ավարտել 2019 թվականի հոկտեմբերին»,- հայտարարում են Ավտոճանապարհային վարչությունում:

Նախագծի համաձայն, նախատեսված է գոյություն ունեցող վնասված ճանապարհի վերանորոգումը: Ընդլայնվելու է ճանապարհի լայնությունը, վերանորոգվելու է երկաթ-բետոնե երեք կամուրջ և ջրատար խողովակները: Վերանորոգվելու են բնակչության բակեր տանող մուտքերը և տեղի ճանապարհների հետ միացումները:

Նախագիծը ֆինանսավորվում է պետական բյուջեից և դրա արժեքն 13 808 673 լարի է: Աշխատանքներն սկսվել էին 2018 թվականի հուլիսին և 2 կմ երկարության հատվածում արդեն ասֆալտ-բետոն են գցել:

Միջազգային նշանակության Ախալցխա Նինոծմինդայի (Հայաստանի Հանրապետության սահման) ճանապարհին, ընթացիկ տարում պատրաստվելու է նախագիծ և ամռանն սկսվելու է 5կմ երկարության վնասված հատվածի վերանորոգումը:

Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, երկու հատվածների վերանորոգումից հետո, Ախալցխայից Հայաստանի սահմանի ուղղությամբ տեղաշարժը կլինի անվտանգ և ապահով:

Սամցխե-Ջավախքի շրջանում, այս պահի դրությամբ ընթանում է 10 նախագիծ, որի շրջանակներում իրականացվելու է 41.1կմ ճանապարհի և 4 կամրջի շինարարություն և վերանորոգում: Նշված նախագծերի ընդհանուր արժեքը 32 852 300 լարի է: