Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհին արգելված է  կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհին արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Բարդ օդերևութաբանական պայմանների (ուժգին անձրև, ձյուն և վատ տեսանելիություն) պատճառով, միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ90-կմ112 հատվածում, արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:

«Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է տեղեկության մեջ: