Ախալցիխե-Նինոծմինդա ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներում, ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով գործում են սահմանափակումներ
Ախալցիխե-Նինոծմինդա ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներում, ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով գործում են սահմանափակումներ

Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի լրատվությամբ, բարդ օդերևույթաբանական պայմանների պատճառով, միջազգային նշանակություն ունեցող՝ Ախալցիխե-Նինոծմինդա ավտոմոբիլային ճանապարհի 90-112 կմ. հատվածում (ՀՀ սահման) արգելվում է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 տեղից ավել ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ մնացած ավտոտրանսպորտի տեղաշարժը ազատ է:

Նշված ճանապարհի այլ հատվածներում սահմանափակումներ չեն գործում: