Ավտովթարի հետևանքով տուժել են Գուրջաանիի քաղաքապետը և քաղաքապետարանի երեք աշխատակիցները
Ավտովթարի հետևանքով տուժել են Գուրջաանիի քաղաքապետը և քաղաքապետարանի երեք աշխատակիցները

Կախեթիում, Սագարեջոյի շրջանում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով տուժել են Գուրջաանիի քաղաքապետ Արչիլ Խանդամաշվիլին և քաղաքապետարանի երեք աշխատակիցները: Նրանց արդեն դուրս են գրել հիվանդանոցից:

Գուրջաանիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակիցներն ուղևորվում էին Թբիլիսիում նախատեսված «Վրացական երազանքի» միջոցառմանը:

ՆԳՆ-ում տեղի ունեցած փաստով սկսվել է հետաքննություն: