Ավտոտրանսպորտային միջոցով ցորենի տեղափոխումը թույլատրելի կլինի մինչև տարեվերջ
Ավտոտրանսպորտային միջոցով ցորենի տեղափոխումը թույլատրելի կլինի մինչև տարեվերջ

Ավտոտրանսպորտային միջոցով ցորենի տեղափոխումը թույլատրելի կլինի մինչև տարեվերջ:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը ֆինանսների նախարարությունից, այս մասին հայտնի է դարձել բեռնափոխադրողների և Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի հանդիպման ժամանակ:

«Սահմանափակումը հետաձգվելու է մինչև տարեվերջ, աշխատանքը կշարունակվի և կմշակենք ոչ այդքան ցավալի տարբերակ»,- նշել է նախարարը:

Ավտոտրանսպորտային միջոցով հացահատիկի կամ ցորեն-ալյուրի ներկրում-դուրս բերումը նախատեսված էր արգվելել սեպտեմբերի 15-ից, սակայն հետաձգվել էր մինչև հոկտեմբերի մեկը: Դրանից հետո փոխադրումներ իրականացնող ընկերության ներկայացուցիչները և վարորդներն սկսել էին բողոքի ցույցեր: Երրորդ օրն է, Լիլոյում արգելափակված է տնտեսական գոտու մուտքը: Ակցիայի նախաձեռնողական խմբին այսօր հանդիպել է ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին: