Ավթանդիլ Գալդավայի անմիջական ջանքերով բոլոր պատանդները ազատված են, իրավապահները շարունակում են որոնողական միջոցառումները հանցագործին ձերբակալելու համար
Ավթանդիլ Գալդավայի անմիջական ջանքերով բոլոր պատանդները ազատված են, իրավապահները շարունակում են որոնողական միջոցառումները հանցագործին ձերբակալելու համար

Ավթանդիլ Գալդավայի անմիջական ջանքերով բոլոր պատանդները ազատված են, իրավապահները շարունակում են որոնողական միջոցառումները հանցագործին ձերբակալելու համար,- այս մասին տեղեկությունը տարածում է ներքին գործերի նախարարությունը:

«Ինչպես գիտեք, Զուգդիդիում, Զվիադ Գամսախուրդիայի պողոտայում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի վրա իրականացվել է զինված հարձակում, որի ընթացքում հանցագործը պատանդ է վերցրել 43 քաղաքացու:

Ոստիկանության ջանքերի շնորհիվ, բարդ ու երկարատև բանակցությունների արդյունքում, օրվա ընթացքում նրանց մեծ մասն աստիճանաբար ազատ արձակվեց, որոնց փոխարինեց Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն, Ավթանդիլ Գալդավան:

Ավելի ուշ Ավթանդիլ Գալդավան և երեք պատանդներ հարձակվողի հետ միասին լքեցին բանկի շենքը:

ՆԳՆ-ն Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Ավթանդիլ Գալդավայի անմիջական ջանքերով, զինված հանցագործի պատանդությունից ազատ են արձակվել բոլոր պատանդները, այժմ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Իրավապահները շարունակում են ինտենսիվ օպերատիվ-հետախուզական ու որոնողական միջոցառումները,  հանցագործին ձերբակալելու համար:

ՆԳՆ-ը փաստի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակի աստիճանաբար»,- ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ: