Ավստրիայում տեղի ունեցած հարձակումից հետո, Չեխիա-Ավստրիայի սահմանում խստացվել է վերահսկումը
Ավստրիայում տեղի ունեցած հարձակումից հետո, Չեխիա-Ավստրիայի սահմանում խստացվել է վերահսկումը

Ավստրիայում տեղի ունեցած հարձակումից հետո, Չեխիա-Ավստրիայի սահմանին խստացվել է վերահսկումը: Այս մասին տեղեկությունը հրապարակում է «Գարդիանը»:

Ըստ հաղորդագրությունների, Չեխիայի ոստիկանությունը ստուգում է բոլոր ուղևորներին և տրանսպորտային միջոցները, որոնք Ավստրիայից ուղևորվում են Չեխիա:

Չեխիայի ներքին գործերի նախարարի խոսքով, իրավապահները մշտական կապի մեջ են ավստրիացի գործընկերների հետ:

Հիշեցնենք, որ Ավստրիայի ներքին գործերի նախարարի հայտարարությամբ, ահաբեկիչներին որոնելու գործողությունն ընդլայնվել է և նրանց որոնում են ոչ թե միայն Վիեննայում, այլ ամբողջ երկրում: